Կասպից ծովում 5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Կասպից ծովում տեղի է ունեցել 5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ։
Ինչպես հաղորդում է ANAS-ի Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնի երկրաշարժերի հետազոտությունների բյուրոն, ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 05:07-ին։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 13 կիլոմետր խորության վրա։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: