Իսրայելի ներսում Նեթանյահուի կառավարության գործողությունները Գազայում որակել են ցեղասպանություն
Իսրայելական «Մարդու իրավունքների բժիշկներ» իրավապաշտպան կազմակերպությունը երկրի իշխանություններին մեղադրել են պաղեստինցիների նկատմամբ ցեղասպանության մեջ:
«Գազայի հատվածում Իսրայելի քաղաքականության և դրա սարսափելի հետևանքների վերլուծությունը, ինչպես նաև Իսրայելի բարձրաստիճան քաղաքական գործիչների և զինվորական հրամանատարների կողմից հարձակման նպատակների մասին հայտարարությունները հանգեցնում են միանշանակ եզրակացության, որ Իսրայելը համակարգված, միտումնավոր գործողություններ է ձեռնարկում Գազայի հատվածում պաղեստինյան հասարակությանը ոչնչացնելու համար։ Այլ կերպ ասած՝ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում Գազայի հատվածում պաղեստինցիների նկատմամբ», - գրել է կազմակերպությունը իր կայքում:
Կազմակերպությունը մեղադրում է Իսրայելի իշխանություններին Գազայի առողջապահական համակարգը և դրա հետ մեկտեղ՝ բնակչության գոյատևման կարողությունը դիտավորյալ և աստիճանաբար ոչնչացնելու մեջ, որը ներառում է հիվանդանոցների ոչնչացում, բժշկական սարքավորումների ոչնչացում, դեղորայքի պակասի ստեղծում և զանգվածային սովի պայմանների ստեղծում:
Կազմակերպության կարծիքով, սա կարելի է համարել ցեղասպանություն: