Հութիները սպառնում են հարձակվել ամերիկյան նավերի վրա, եթե նրանք համագործակցեն Իսրայելի հետ
Ամերիկյան առևտրային նավատորմի ընկերությունների նավերը կդառնան «Անսար Ալլահ» շարժման ռազմական թևի թիրախ, որը վերահսկում է Եմենի հյուսիսային մասի մեծ մասը, եթե դրանք համագործակցեն իսրայելական նավահանգիստների հետ:
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է խմբավորման քաղբյուրոյի անդամ Մոհամմեդ ալ-Բուհեյթին՝ նշելով, որ դա չպետք է ազդի Միացյալ Նահանգների հետ կնքված համաձայնագրերի կատարման վրա:
Ավելի վաղ հութիական ռազմական թևի ներկայացուցիչ Յահյա Սարիան հայտարարել էր, որ շարժումը կհարձակվի իսրայելական նավահանգիստների հետկապ ունեցող ցանկացած ընկերության նավերի վրա՝ անկախ նավերի ուղղությունից և այն երկրից, որին դրանք պատկանում են: