Դոնեցկում պայթյուններ են տեղի ունեցել. էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել
Ուկրաինայի զինված ուժերը Դոնեցկի վրա հարձակվել են անօդաչու թռչող սարքերով:
Մեկ անօդաչու թռչող սարք խոցել է Սոմով փողոցի հինգհարկանի շենքը՝ հրդեհ առաջացնելով, հայտնում են տեղի բնակիչները սոցիալական ցանցերում։
Բացի այդ, քաղաքի մի քանի թաղամասերում էլեկտրաէներգիան անջատվել է։ Նշվում է, որ մի շարք ուղղություններով ևս անօդաչուներով հարձակումներ են տեղի ունեցել:
Զոհերի և վիրավորների մասին դեռևս հստակ տեղեկություն չկա: