Չինաստանում ուժեղ անձրևների հետևանքով 30 մարդ է զոհվել
Պեկինում տեղացած հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհվել է 30 մարդ, իսկ իշխանությունները տարհանել են ավելի քան 80,000 բնակչի։
Այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Ըստ դրա, զոհվածներից 28-ը քաղաքի հյուսիսային մասում գտնվող Միյուն շրջանի բնակիչներ են։ Հորդառատ անձրևներից տուժած տարածքում վնասվել են մայրուղիներ և էլեկտրահաղորդման գծեր։
Վերջին մի քանի օրերի ընթացքում Պեկինում տեղացած տեղումների միջին քանակը կազմում է մոտ 166 մմ։ Քաղաքի որոշ շրջաններում այս թիվը հասնում է 544 մմ-ի։ Ավելի վաղ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հրամայել էր առավելագույն ջանքեր գործադրել մարդկային զոհերից խուսափելու համար։