Հաքերը գողացել է Ֆրանսիայի միջուկային գաղտնիքները
Նեֆերպիտու կեղծանունն օգտագործող հաքերը հասանելիություն է ստացել ֆրանսիական պաշտպանական Naval Group ընկերության ներքին տվյալներին, որը կառուցում է ռազմանավեր։
Այս մասին հայտնել է France3 հեռուստաալիքը։
Կիբերհաքերը 13 գիգաբայթ տեղեկատվություն է արտահոսել առցանց տիրույթում, այդ թվում՝ Ֆրանսիայի միջուկային գաղտնիքները։ Հրապարակված տվյալները ներառում էին ֆրանսիական ֆրեգատների և միջուկային սուզանավերում օգտագործվող մարտական համակարգերի սկզբնաղբյուրի կոդը, զենքի ծրագրային ապահովումը, սիմուլյացիոն միջավայրերը, ցանցային դիագրամները և օգտագործողի ձեռնարկները։
Կիբերհանցագործության փորձագետ Կլեմենտ Դոմիգոն հաստատել է, որ այս տվյալները հրապարակվել են առցանց։