Կրակոցներ Մանհեթենի կենտրոնում. կան զոհեր
Մանհեթենի կենտրոնում կրակ բացած և առնվազն վեց մարդու, այդ թվում՝ մեկ ոստիկանի սպանած տղամարդը չեզոքացվել է։
Նյու Յորքի ոստիկանությունը այս մասին հայտնել է H-ում։
Հստակեցվում է, որ իրավիճակը վերահսկողության տակ է, հանցագործը սպանվել է:
Associated Press-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Պարկ պողոտայի գրասենյակային շենքում, որտեղ գտնվում են խոշոր ֆինանսական ընկերությունները, Ազգային ֆուտբոլային լիգայի գլխավոր գրասենյակը և Իռլանդիայի գլխավոր հյուպատոսությունը։
Հեռուստատեսային կադրերում երևում է, թե ինչպես են մարդիկ շենքից դուրս գալիս՝ ձեռքերը վեր բարձրացրած։