Սուրբ Զատիկի օրը ծնվել է Տիգրան Ուրիխանյանի անդրանիկ որդին
Ծնվել է Տիգրան Ուրիխանյանի առաջնեկը: «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության նախագահ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ուրիխանյանն այս առիթով իր ֆեյսբուքյան էջում գրառել է.
«Սուրբ Զատիկի օրը Ուրիխանյանների ընտանիքում ծնվեց արու զավակ: Այսպիսով ՀՀ քաղաքացիների ցանկը համալրվեց ևս մեկով»,-գրել է Ուրիխանյանը:
Newspress.am-ը պատգամավորի առաջնեկի ծննդյան առիթով շնորհավորում է նրան:
Թող Ձեր որդին լինի միշտ Աստծո հովանու ներքո, ինչպես իր ծննդյան` Սուրբ Զատիկի օրն է: Թող նա լինի առողջ, հաջողակ ու երջանիկ` շրջապատված հոգատար ու սրտացավ մարդկանցով: Իբրև Հայաստանի քաղաքացի և Հայոց բանակի ապագա զինվոր` մաղթում ենք նրան անամպ երկինք ու խաղաղ երկիր, որտեղ յուրաքանչյուր հայ կարող է իրեն զգալ ապահով ու անվտանգ: