ՌԴ ԱԻՆ-ը հայտնել է Աստրախանում շենքի փլուզման հետևանքով երեք տուժածի մասին
Հուլիսի 28-ին Աստրախանում հինգհարկանի խարխուլ շենքի մի մասի փլուզման հետևանքով վիրավորվել է երեք մարդ, այս մասին RBC-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։
Գերատեսչության «Տելեգրամ»-ի ալիքում ասվում է, որ դեպքի վայրում տեղակայվել է օպերատիվ շտաբ՝ փլատակների տակ մարդկանց որոնելու համար։
Աստրախանի Լյախովի փողոցի փլուզված թիվ 6 շենքը վաղուց է խարխուլ վիճակում եղել, իսկ բնակիչների վերաբնակեցումն անընդհատ հետաձգվել է։