Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ական
Հասարակություն

Շահառու դառնալուց հետո որքա՞ն ժամանակ անց է եկամտահարկն ուղղվում անհուսալի վարկերի մարմանը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անդրադարձել է Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրին:

Հարց 1. Ծրագրի շրջանակում աշխատավարձից ձևավորվող եկամտահարկն արդյոք ուղղվում է միայն անհուսալի վարկերի մայր գումարի մարմա՞նը, թե՞ նվազեցվում է նաև տոկոսագումարի կամ տույժ-տուգանքի չափը։

Պատասխան։ Միջոցառման շրջանակում տրվող ֆինանսական աջակցությունն ուղղվում է շահառուի վարկային պարտավորությունների ամբողջական մարմանը, այդ թվում՝ նաև տոկոսագումարի կամ տույժ-տուգանքի չափի նվազեցմանը։

Հարց 2. Եթե աշխատում եմ համատեղությամբ, արդյոք երկու դեպքում էլ եկամտահարկը կուղղվի անհուսալի վարկերի մարմանը։

Պատասխան։ Այո՛, անկախ զբաղեցրած հաստիքների թվից, ձեր աշխատավարձերից ձևավորվող ամբողջական եկամտահարկը կուղղվի ձեր անհուսալի վարկերի մարմանը։

Հարց 3. Համավարկառուն կարո՞ղ է դիտարկվել այս ծրագրի շահառու։

Պատասխան։ Ո՛չ, ծրագրի շրջանակում վարկառուի ստանձնած պարտավորությունների կատարման համար երաշխավոր հանդես եկած անձը չի կարող դիտարկվել միջոցառման շահառու:

Հարց 4. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում և ՀՀ պաշտպանության նախարարությունում նոր ծառայության անցնող անձինք արդյոք կարող են օգտվել ծրագրից։

Պատասխան։ Այո՛, ծրագրի շրջանակում դիմում կարող են ներկայացնել նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում և ՀՀ պաշտպանության նախարարությունում նոր ծառայության անցնող անձինք, ինչպես նաև գործող ծառայողները, եթե համապատասխանում են միջոցառման հիմնական պայմաններին։ Ընդ որում՝ արդեն դիմում ներկայացրած և աշխատող չհանդիսանալու հիմքով մերժում ստացած ՊՆ աշխատողների դիմումները կվերանայվեն ինքնաշխատ կարգով։

Հարց 5. Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շահառու դառնալուց հետո գույքի կամ դրամական միջոցների վրա դրված արգելանքներն արդյոք կվերացվեն։

Պատասխան։ Միջոցառման շրջանակում շահառուի գույքերի նկատմամբ իրականացվող բռնագանձումները կասեցվում են՝ առանց դրանց նկատմամբ առկա արգելանքների վերացման, եթե առկա չեն այլ պահանջատերեր։

Հարց 6. Եթե լուծարման գործընթացում գտնվող բանկերում և վարկային կազմակերպություններում ունեմ անհուսալի դասով դասակարգված վարկեր, կարո՞ղ եմ օգտվել այս ծրագրից։

Պատասխան։ Այո՛, եթե տվյալ ֆինանսական կազմակերպությունների և ԱՍՀ նախարարության միջև առկա է պայմանագիր, ապա Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից կարող են օգտվել նաև լուծարման գործընթացում գտնվող բանկերում և վարկային կազմակերպություններում անհուսալի դասով դասակարգված վարկեր ունեցող անձինք։

Հարց 7. Ծրագրի շահառու դառնալուց հետո որքա՞ն ժամանակ անց է եկամտահարկն ուղղվում անհուսալի վարկերի մարմանը։

Պատասխան։ Աջակցությունը տրամադրվում է առավելագույնը 24 ամիս ժամկետով՝ շահառու ճանաչվելու ամսվան հաջորդող ամսվանից, բայց ոչ ավելի, քան անհուսալի վարկի ամբողջական մարումը կամ աջակցության տրամադրման՝ համապատասխան իրավական ակտով սահմանված հիմքով դադարեցումը։

Հարց 8. Եթե գտնվում եմ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, աշխատանքի վերադառնալու դեպքում արդյոք կարո՞ղ եմ օգտվել տվյալ ծրագրից։

Պատասխան։ Եթե դեռևս չեք դիմել տվյալ ծրագրից օգտվելու համար, ապա աշխատանքի վերադառնալուց հետո կարող եք դիմում ներկայացնել, և աջակցությունից օգտվելու ձեր իրավունքը կորոշվի համապատասխան իրավական ակտով սահմանված դրույթներով: Եթե որոշ ժամանակ օգտվել եք միջոցառումից և այժմ գտնվում եք մինչև երկու տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այս ժամանակահատվածում աջակցության տրամադրումը կասեցվում է), ապա աշխատանքի վերադառնալուց հետո կարող եք կրկին աջակցություն ստանալ ծրագրի շրջանակում։

Հարց 9. Ծրագրի շահառու դառնալու դեպքում որքա՞ն կկազմի ծրագրի շրջանակում աջակցության չափը։

Պատասխան։ Միջոցառման շրջանակում շահառուին տրվում է ֆինանսական աջակցություն՝ շահառուի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված եկամտահարկի գումարի 100%-ի չափով (եթե եկամտահարկը 18.750 դրամից պակաս չէ), որն ուղղվում է անհուսալի վարկային պարտավորության (պարտավորությունների) մարմանը։

Հարց 10. Եթե տվյալ ծրագրի շահառու եմ, սակայն իմ աշխատավարձից ձևավորվող եկամտահարկի չափը չի գերազանցում 20.000 դրամը, այս հանգամանքը կարո՞ղ է խոչընդոտ հանդիսանալ։

Պատասխան։ Ո՛չ, տվյալ դեպքում կշարունակեք աջակցություն ստանալ, սակայն այն անձինք, ում վճարվող աշխատավարձից 3 ամիս անընդմեջ յուրաքանչյուր ամիս կհաշվարկվի 18.750 դրամից պակաս եկամտահարկ, այլևս չեն կարողանա օգտվել ծրագրից։