Նավթի գինը աճում է
Երկօրյա բացասական դինամիկայից հետո նավթի գինը երկուշաբթի սկսել է աճել։ Ներդրողներին լավատեսություն են ներշնչել ԱՄՆ-ում գործող հորատման սարքերի թվի նվազման մասին տվյալները՝ հայտնում է Bloomberg գործակալությունը։
ԱՄՆ-ում հորատող սարքերի թիվը նվազել է 15-ով՝ հասնելով 372 միավորի, տարեսկզբից նվազումը կազմել է 150 միավոր։
Brent հյուսիսծովյան նավթային խառնուրդի մայիսյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE Futures բորսայում մեծացել է 0.6 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 40.69 դոլարի։
WTI նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում մեծացել է 0.8 տոկոսով՝ հասնելով 39.76 դոլարի։