Ադրբեջանը սահմանին երկու կորուստ ունի
Ադրբեջանական կողմը սահմանային գոտում կորուստներ է կրել։ Տեղեկացնում է APA գործակալությունը։
Մարտի 27-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի շփման գոտում տեղի ունեցած բախման հետևանքով Ադրբեջանը երկու կորուստ է տվել։ Ադրբեջանի Ղազախի շրջանի դիրքերից մեկի մոտ տեղի ունեցած բաղման հետևանքով սպանվել են ադրբեջանական բանակի լեյտենանտ Զոիլֆուգարլ Գալիբ Լաիմօղլուն և շարքային զինծառայող Հաջըև Գեֆերլի Ինթիգամօղլուն։
Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զեկիր Հասանովը սպանված լեյտենանտին բանակի երրորդ աստիճանի հետմահու մեդալ է շնորհել։