Վլադիմիր Հակոբյանն՝ ԱՄՆ վետերանների փոխչեմպիոն
Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը դարձավ շախմատի ԱՄՆ վետերանների փոխչեմպիոն։
Նա միակ մասնակիցն էր, ով մրցաշարի ընթացքում չկրեց ոչ մի պարտություն՝ 9 հնարավորից վաստակելով 5.5 միավոր, հաղորդում է ՀՇՖ-ի ֆեյսբուքյան էջը:
Լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոն ճանաչվեց գրոսմայստեր Ալեքսանդր Ֆիշբեյնը, որը նույնպես վաստակել էր 5.5 միավոր: