Ինչն էր այս ընտրությունների հաղթաթուղթը. փաստեր. «Ժողովուրդ»Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա. «Հրապարակ»«Մեր ձայները գրվել են ԴՕԿ-ի դիմաց». Ալեքսանյանի խոսքով, ՔՊ-ի ձայները կավելանան 650-ով՝ ԲՀԿ-ի հրապարակած ցուցակի «շնորհիվ»Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ»Սահմանադրական մեծամասնության բացակայությունը ՔՊ-ում ուրախությամբ են ընդունել. «Հրապարակ»Բոլոր խնդիրների վերաբերյալ շարունակելու ենք բարձրաձայնել և պահանջել դրանց ամբողջական ուսումնասիրությունն ու շտկումը․ ՏոնոյանՀամար մեկ է տրվել». «Հրապարակ»Գաբրիել Չեմբերջյանը դատի է տվել ԱՄԻՕ բանկին. 288 մլն դրամի փոխանցման օրինականության հետքերով. «Ժողովուրդ»Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ»ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում. «Հրապարակ»Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ»ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Նիկոլ ՓաշինյանինԿԸՀ-ն ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ինՌեալը ՈւԵՖԱ-ից պահանջել է Բարսելոնային զրկել տիտղոսներից և հեռացնել եվրագավաթներիցՀԱՊԿ–ում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության արդիական հարցերըԲՀԿ-ն հայտարարում է՝ արձանագրված բացթողումները ազդել են ընտրությունների արդյունքների վրաԱրտակարգ դեպք՝ Երևանում․ Բուզանդում հաստաբուն ծառը արմատից պոկվել է24 ժամ ջուր չի լինիԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարում է արտահերթ անձնագրավորման գրանցման մասին922 տնային կալանքի տակ գտնվող անձից 398-ը մասնակցել է ընտրություններինԵվրասիական տնտեսական միությունը պատրաստվում է նվազեցնել ռոումինգի ծախսերըԻրանի ԱԳ նախարարը հայերեն ուղերձով շնորհավորել է ՓաշինյանինԻրանը հանել է օդային տարածքում թռիչքների բոլոր սահմանափակումներըԵՄ-ն շարունակելու է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ. Կոշտայի հայտարարությունըԺողովուրդը վերահաստատել է վստահությունը Փաշինյանի կառավարության նկատմամբ․ Իրանի նախագահԷրդողանը փակ ձևաչափով ընդունել է հայոց պատրիարք Սահակ ՄաշալյանինՊետք չէ ինձ ներել, քանի որ ես լավ գիտեմ իմ պարտականությունները. ՄելիքյանԱդրբեջանի «բացահայտումը» և Օձասարի արձանագրության պատմական իրականությունըԵԱՏՄ-ում պարենային ինքնաբավության մակարդակը հասել է 94 տոկոսի. Ալեքսեյ ՕվերչուկՍպերցյանը ՌՊԼ-ում բացարձակ առաջատար է դարձել կարևոր ցուցանիշովԱլեքսանդրուպոլիի նավահանգիստը դիտարկվել է Հայաստանի արտահանման հնարավոր նոր դարպաս դեպի ԵվրոպաԲաքուն անհանգստացած է՝ ՔՊ-ն Հայաստանի սահմանադրությունը չի կարող փոխել. Վարդան ՈսկանյանԻսրայելը և Իրանը պետք է անհապաղ դադարեցնեն կրակը. ԹրամփԵրևանի թիվ 45 մսուր-մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրաշչակՀրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը. վարորդը հոսպիտալացվել է Վրաստանից շնորհավորել են Ալեն Սիմոնյանին հաղթանակի կապակցությամբ ՍԱՏՄ–ն ձկնամթերք արտադրողների հետ քննարկել է ոլորտում ստեղծված իրավիճակը Նիդերլանդների վարչապետը շնորհավորել է Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է կիրառվել Հովհաննես Սահակյանի նկատմամբ Գերմանիայի կանցլերը շնորհավորել է Փաշինյանին «Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի ժողովրդին». Դանիայի վարչապետ Նախատեսվող կարգավորումները հիմք կստեղծեն կենդանիների հաշվառման միասնական համակարգի ներդրման համար Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատները՝ ստեղծելով քաղաքական ճգնաժամ. Ֆարմանյան Տաշիրում պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած Փրկարարները վնասվածք ստացած քաղաքացուն ցուցաբերել են առաջին օգնություն Մարտունիում բախվել են շտապօգնության մեքենան, սահմանապահ զորքերի «Կամազ»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին՝ Հայաստանն ընտրել է արևմտամետ ուղի․ Լեհաստանի ԱԳ նախարար Փաշինյանի քայլերը կնպաստեն տարածաշրջանային կայունությանը և համագործակցության․ Իսրայելի ԱԳՆ Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
Քաղաքականություն

Եթե Արցախի համար չպայքարենք՝ վաղը կկորցնենք նաև Հայաստանը. Մետաքսե Հակոբյան

Զայրույթն ու կարոտը հոգեհան զգացմունքներ են՝ մաշող, սպառող, ներսից այրող։ Այս մասին ֆեյսբուքյան  իր էջում գրել է օկուպացված Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Զայրանում եմ, որովհետև ունենք մի իշխանություն, որն իր լուռ համաձայնությամբ ու կամակատարությամբ մեզ զրկեց Արցախից՝ մեր կենսական միջավայրից, մեր հայրենիքից, մեր ինքնությունից։

Զայրանում եմ, որովհետև չեմ կարող պատկերացնել ինձ առանց Արցախի, բայց հենց Արցախն է այսօր վերածվել ամենածանր, ամենաանփարատ կարոտի։

Այս իշխանության պատճառով ես այսօր կարոտում եմ ոչ միայն հողը, այլ պետական մտածողությունը, ռազմավարական հայացքը, ազգային որոշումների ինքնուրույնությունը։

Ելքը մեկն է՝ ազգային ինքնության և պետականության վերադարձ։

Այո՛, զայրույթը և կարոտը սպառող են, բայց ճիշտ ուղղությամբ մղվելու դեպքում՝ դրանք կարող են դառնալ շարժիչ ուժ։

Արցախը մեր կարոտն է, բայց եթե նրա համար չպայքարենք՝ վաղը կկորցնենք նաև Հայաստանը։ Այն օրը, երբ կընդունենք, թե «Արցախը անցյալ է», այդ օրը ապագան կդադարի իմաստ ունենալ։

Իսկ ազգային իշխանությունն անհնար է ներմուծել՝ այն պետք է վերակերտել։ Եվ այդ վերակերտման ճանապարհը սկսվում է հենց այնտեղից, որտեղ կանգ առավ մեր խիղճը։

…ամեն բան դեռ սկսվելու է…»։