Իսրայելի հետ բանակցությունները անիմաստ են, քանի դեռ նրանք Գազայում ցեղասպանում են մեր երեխաներին. ՀԱՄԱՍ
Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Խալիլ ալ-Հայան հայտարարել է, որ Գազայի շրջափակման պայմաններում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի շուրջ հետագա բանակցությունները անիմաստ են։
Նա առաջարկել է բացել անցակետեր և ապահովել մարդասիրական օգնության մատակարարումը։
«Անիմաստ է շարունակել բանակցությունները Գազայի հատվածում մեր երեխաների, կանանց և մարդկանց շրջափակման, ցեղասպանության և սովի պայմաններում։ Մեր ժողովրդին սննդի և դեղորայքի անհապաղ մատակարարումը հետագա բանակցությունների նպատակահարմարության լուրջ և ճշմարիտ հաստատում է», - ասել է ալ-Հայան։
Միևնույն ժամանակ, Գազայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդը քննադատել է Գազայի հատվածի բնակչությանը օդային ճանապարհով մատակարարվող օգնությունը՝ ընդգծելով, որ հինգ օդային մատակարարումների ծավալները համարժեք են մեկ փոքր բեռնատարի։
«Իրական քայլը սահմանային անցակետերի բացումն է», - ընդգծել է ալ-Հայան։