Հորդանանը և ԱՄԷ-ն 25 տոննա մարդասիրական օգնություն են ուղարկել Գազայի հատված
Հորդանանը, ԱՄԷ-ի հետ համատեղ, 25 տոննա մարդասիրական օգնություն է իջեցրել Գազայի հատված։
Այս մասին ասվում է Հորդանանի զինված ուժերի հայտարարության մեջ։
Նշվում է, որ Հորդանանի զինված ուժերը մարդասիրական և պարենային օգնության երեք օդային իջեցում են իրականացրել Գազայի հատված, որոնցից մեկը իրականացվել է ԱՄԷ-ի հետ համատեղ։
«Օդային իջեցումներն իրականացվել են Հորդանանի թագավորական ռազմաօդային ուժերի և ԱՄԷ ռազմաօդային ուժերի C-130 ինքնաթիռներով, որոնք 25 տոննա սնունդ և մարդասիրական օգնություն են հասցրել», - հայտարարել է Հորդանանի բանակը։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել էին Գազայի բնակիչներին մարդասիրական օգնության օդային իջեցումների վերսկսման մասին։