Կալիֆոռնիայում ինքնաթիռն ընկել է Խաղաղ օվկիանոսը. բոլոր ուղևորները զոհվել են
Կալիֆոռնիայի Փասիֆիք Գրով քաղաքում վթարի է ենթարկվել երեք մարդու տեղափոխող մասնավոր ինքնաթիռ։
Ինչպես հաղորդում է NBC-ն, նրանցից ոչ ոք չի փրկվել։
Beech 95-B55 Baron-ը վթարի է ենթարկվել Խաղաղ օվկիանոսում: Ինքնաթիռը թռիչք էր կատարում Սան Կառլոս օդանավակայանից և ուղևորվում էր դեպի Մոնտերեի տարածաշրջանային օդանավակայան։
Վթարից հետո սկսվել են որոնողական-փրկարարական աշխատանքներ։ Գործի է դրվել Ափային պահպանության ուղղաթիռ։
Արտակարգ իրավիճակների ծառայությունները հաստատել են, որ ինքնաթիռում գտնվող բոլոր երեք մարդիկ զոհվել են։