Ռուբիոն հայտարարել է Թայլանդի և Կամբոջայի միջև բանակցությունների մասին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Կամբոջայի և Թայլանդի միջև հրադադարի վերաբերյալ բարձր մակարդակի բանակցություններ շուտով կսկսվեն Մալայզիայում։
Նա այս մասին գրել է X սոցիալական ցանցում։
«Կամբոջան և Թայլանդը շուտով բարձր մակարդակի բանակցություններ կսկսեն Մալայզիայում՝ անհապաղ հրադադարի հասնելու հույսով», - ասվում է հայտարարության մեջ։
Ռուբիոյի խոսքով՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի աշխատակիցներն արդեն գտնվում են Մալայզիայում՝ բանակցությունները կազմակերպելու համար։