Լիբանանում իսրայելական ԱԹՍ-ի հարվածից քաղաքացի է զոհվել
Լիբանանի հարավում իսրայելական անօդաչու թռչող սարքի կողմից մեքենային հասցված հարվածի հետևանքով քաղաքացի է զոհվել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Al Mayadeen» հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։«Մեկ քաղաքացի զոհվել է, երբ իսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է մեքենային՝ Տյուրոսի շրջանում գտնվող Աթ-Թուվեյրի-Սրիֆա մայրուղում»,-ասվում է Լիբանանի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։