Անկարայից հայտարարում են, թե վճռական են տրամադրված «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացման հարցում
Անկարայից հայտարարում են, թե վճռական են տրամադրված «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացման հարցում։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Քյուրշադ Զորլուն։
Նրա խոսքով՝ ակտիվ քայլեր են ձեռնարկվում այն երթուղին բացելու համար, որը կապահովի ուղիղ տրանսպորտային հաղորդակցություն Թուրքիայի և Ադրբեջանի միջև․
Նախագիծը ռազմավարական նշանակություն ունի նաև այլ երկրների համար. այդ երթուղով Չինաստանից բեռները կարող են Թուրքիայի տարածքով ուղևորվել Եվրոպա, հայտարարել են Թուրքիայից։