Ավստրիան պահանջում է սահմանային վերահսկողություն հաստատել ԵՄ քաղաքացիների համար
Ավստրիան պնդում է Շենգենյան գոտու սահմանների ԵՄ քաղաքացիների համար վերահսկողության սահմանման անհրաժեշտության հարցում՝ խուսափելու միության երկրներ եվրոպացի ջիհադիստների ներթափանցումից, ովքեր վերադառնում են Իրաքի և Սիրիայի հակամարտության գոտիներից։ Այս մասին Ավստրիայի ներքին գործերի նախարար Յոհաննա Միկլ-Լյայթները հայտարարել է Österreich թերթին տված հարցազրույցում։
«Մենք գիտենք, որ ավելի քան 5000 մարդ ուղևորվել է Սիրիա և Իրաք՝ այնտեղ ուսուցում անցնելու կամ նույնիսկ մարտական գործողություններին մասնակցելու համար»,- ընդգծել է Միկլ-Լյայթները։ Այդ իսկ պատճառով միության արտաքին սահմաններին ԵՄ քաղաքացիների պարբերաբար ստուգման խնդիրն այսօր առավել քան երբևէ ակտուալ է՝ համոզված է նախարարը։