Մեռելոց է. Օրը՝ ոչ աշխատանքային
Նախօրեին` Հայ Առաքելական եկեղեցին նշեց Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը, որին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է:
Բոլոր եկեղեցիներում հանգուցյալների հոգիների խաղաղության համար մատուցվում է հոգեհանգստյան Սուրբ Պատարագ, որից հետո մարդիկ կարող են այցելել իրենց հարազատների շիրիմներին:
Այսօր Հայաստանում հայտարարված է ոչ աշխատանքային օր:
Կառավարության մարտի 17-ի որոշմամբ, այսօր հայտարարված է ոչ աշխատանքային, այսօրվա աշխատանքային օրը տեղափոխել է ապրիլի 2-ը:
Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներն են` Սուրբ Ծնունդ և Մկրտություն, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն (Վարդավառ), Աստվածածնի Վերափոխման տոն, Խաչվերաց տոն: