Իսկ քաղաքապետարանը արձակուրդի մեջ է. Արշակ Սարգսյանը տեսանյութ է հրապարակել
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անսամ Արշակ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ և դիմել Երևանի քաղաքապետարանին:
Նա մասնավորապես գրել է.
Երևանի դիտարժան վայրում տգեղ վիճակ է ստեղծվել։
Արձանագրենք, որ Երևանի բոլոր վարչական շրջաններում աղբահանությունը ձախողված է։
Քաղաքացիների կողմից օրը մի քանի անգամ ստանում եմ տգեղ նկարներ, իսկ քաղաքապետարանը արձակուրդի մեջ է.
Նորք-Մարաշ, Բուժաշխատողների փողոց