Ազատի ջրամբարում նավակ է շրջվել
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 25-ին, ժամը 20:28-ից ահազանգեր են ստացվել Ազատի ջրամբարում շրջված նավակի (3 քաղաքացի հայտնվել է կղզյակների վրա) և անձրևաջրերում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:
Փրկարարներն Ազատի ջրամբարի տարածքում ձևավորված կղզյակներից անվնաս դուրս են բերել երեք քաղաքացու և արգելափակված երեք ավտոմեքենա։