Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Հաջորդն ո՞վ է․ ում խոսքում Նիկոլ Փաշինյանը վտանգներ կտեսնի

«Հրապարակ»-ը գրում է.

Որքան էլ Նիկոլ Փաշինյանը պնդի, որ Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն է», իսկ իր արբանյակները հայտարարեն, որ Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան, Հայաստանում դրանց թիվը տարեցտարի ավելանում է, իսկ վերջին շրջանում պատկերը դառնում է առավել զարհուրելի: Եթե նախկինում միայն ընդդիմադիր քաղաքական ուժերն էին բանտարկվելու վտանգի առաջ կանգնած, ապա այսօր՝ անգամ եկեղեցու սպասավորները, բարձրաստիճան հոգեւորականները, անգամ տարիներով այս իշխանություններին աջակցած բիզնեսմենները: Մինչ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա, փորձում է ռուսական կողմի հետ ինչ-որ հարաբերություններ կարգավորել, Արեւմուտքն աչք է փակում ժողովրդավարությունից նահանջի վրա, որովհետեւ կարծում է, թե Նիկոլ Փաշինյանը բռնապետական այս գործելաոճով պայքարում է Հայաստանը ռուսական ազդեցությունից մաքրելու համար: Եթե նման գլոբալ հարցում նա իրենց «մարդն» է, ապա կարող են նաեւ թույլ տալ, որ մի քիչ բռնապետ դառնա։ Դա է պատճառը, որ միջազգային հանրությունը, արեւմտյան կառույցները լուռ հետեւում են, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը տապալում սահմանադրական կարգը, ինչպես է ոչնչացնում իշխանության ճյուղերի տարանջատումը եւ ինչպես է բացարձակապես ոչ մի հանցավոր արարք թույլ չտված անձանց «ԱԱԾ պադվալները» լցնում։ Ամառն այս տարի մեկնարկեց մի շարք կալանավորումներով, որոնցից ամենացցուն գործերը մենք առանձնացրել ենք։


Երեւանում, հունիսի 26-ին, գիշերը ժամը 02:59-ին դատավոր Մասիս Մելքոնյանը բավարարեց Քննչական կոմիտեի՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը։ Նրան մեղադրում են իշխանության դեմ տեռոր կազմակերպելու, ինչպես նաեւ իշխանությունը զավթելու փորձի մեջ, այն դեպքում, որ չկա զոհ, չկա վիրավոր, չկա տուժած, չկան զենք ու նախապատրաստություն: Գործի շրջանակներում հայնաբերվել են բացառապես օրինական զենքեր, գմփիկներ, գունավոր ծուխ, աստղիկներ եւ այլն։ Քննչական կոմիտեն հրապարակել է ինչ-որ ձայնագրություններ, որոնք մոնտաժված են ու կոնտեքստից կտրված, եւ դրանց բնօրինակները չի տրամադրել ո՛չ դատավորներին, ո՛չ փաստաբաններին: 

Սրբազանի հետ մեկտեղ կալանավորվել է նաեւ մի երիտասարդ կին` Լիդիա Մանթաշյանը, որը Սրբազան շարժման ակտիվիստներից է: Կալանավորվածների թվում են նաեւ Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Դավիթ Գալստյանը, գնդապետ Միհրան Մախսուդյանը, Դաշնակցության անդամ Իգոր Սարգսյանը, Մովսես Շարբաթյանը՝ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի օգնականը, բլոգեր Արմեն Ալեքսանյանը, ակտիվիստ Աղվան Արշակյանը, զոհվածի հայր Արա Ռոստոմյանը։

Մյուս քաղբանտարկյալը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն է, որին նույնպես քաղաքական դրդապատճառներով են կալանավորել՝ 2024 թվականի փետրվարին տված մի հարցազրույցի համար: Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավանի նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կալանավորվեց երկու ամսով։ Կալանքի միջնորդությունը դռնփակ քննվել է հունիսի 28-ի ողջ գիշերվա ընթացքում։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային լրատվամիջոցներով եւ տեղեկատվական տեխնոլոգիաներով տարածված այն կոչերի համար, որոնք, ըստ իրավապահների, ուղղված են եղել իշխանության յուրացմանն ու սահմանադրական կարգի տապալմանը։ Քրեական վարույթը նախաձեռնվել է 2025թ. հունիսի 17-ին։ Ամենազավեշտալին այն է, որ Աջապահյանին կալանքի տանելու հիմքում մեկուկես տարի առաջ տված հարցազրույցն է, որտեղ վերջինս խոսում է ռազմական հեղաշրջման մասին, որի առիթով ներկայացված հաղորդմանն ի պատասխան դատախազությունը 24-ին հայտարարել էր, որ նրա խոսքում հանցակազմ չկա: Այժմ Սրբազանի գործի քննությունն ավարտվել է՝ ուղարկվել է դատարան, սակայն նրան չեն ազատում։

Հուլիսի 5-ին կալանավորվեց «Կամք» հասարակական նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը: Սրբազան շարժման ղեկավարների եւ մասնակիցների կողմից ահաբեկչության եւ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության վերաբերյալ քրեական վարույթով քրեական հետապնդում է հարուցվել նաեւ Վ. Չ․-ի նկատմամբ՝ հաղորդեց Քննչական կոմիտեն, ապա վերջինս կալանավորվեց երկու ամսով:

Օրեր առաջ երկու ամսով կալանավորվեց նաեւ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը: Նաեւ եւս մեղադրվում է իշխանությունը բռնի զավթելու կոչերի համար, թեեւ իր հարցազրույցներից մեկում ուղղակի հետին թվով անդրադարձել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի դեպքերին եւ ասել, որ Փաշինյանին պետք է այն ժամանակ վռնդեին իշխանությունից: Անցյալ ժամանակով արված այս քաղաքական հայտարարությունն իրավապահների համար հիմք է հանդիսացել, որպեսզի անձին կալանավորեն: