Եմենի հութիները հարվածներ են հասցրել Իսրայելում գտնվող մի շարք ռազմական թիրախների
Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիների կողմից կազմավորված զինված ուժերը հարվածներ են հասցրել Իսրայելում չորս թիրախների՝ օգտագործելով մեկ հրթիռ և երեք անօդաչու թռչող սարք:
Այս մասի հայտնել է շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիան։
«Հրթիռային ուժերը իրականացրել են եզակի ռազմական գործողություն, որի ընթացքում նրանք հարձակվել են սիոնիստական թշնամու զգայուն թիրախի վրա օկուպացված Բեեր Շեբա շրջանում՝ օգտագործելով «Պաղեստին-2» հիպերձայնային բալիստիկ հրթիռ», - ասել է Սարիան ապստամբների կողմից վերահսկվող «Ալ Մասիրա» հեռուստաալիքի եթերում։
Նրա խոսքով՝ ապստամբները նաև հարձակվել են կարևոր թիրախների վրա Իսրայելի Էյլաթ, Աշկելոն և Հադերա քաղաքներում՝ օգտագործելով երեք անօդաչու թռչող սարք։