Թրամփը ձգտում է ԱՄՆ Գերագույն դատարանի միջոցով նոր սահմանափակումներ մտցնել իր վարչակազմի որոշումներն արգելափակելու դատավորների հնարավորության նկատմամբԱրտակարգ դեպք Գյումրիում. պայթել է մեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էՎիլնյուսում փնտրում են եկեղեցուց խաչված Հիսուս Քրիստոսի քանդակը գողացած և կոտրած վանդալներինՓաշինյանը ժամանել է Պնոմ ՊենԶապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմՀայկ Կոնջորյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ԹուրքմենստանԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը գործուղվում է ՓարիզԻրանի նախագահը խոստացել է կոշտ պայքար մղել կոռուպցիան արմատախիլ անելու համարՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցելՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ հիշեցումԿյանքից հեռացել է պետական և քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըPolitico. Սիլիկոնային հովիտն ակնկալում է Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգի վերադարձըԻսրայելի վարչապետի թեկնածուն Նեթանյահուին մեղադրել է արաբ քաղաքացիների նկատմամբ ատելություն հրահրելու մեջ
ԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը
Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԻնֆարկտ ստացած Արսենին բուժակը միջմկանային ցավազրկող է սրսկել, հանցագործ էիք գտել, հա՞. Կարապետյան (տեսանյութ)Ապարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահԿԲ-ն պետք է արգելի բանկերի կողմից սահմանված կրկնվող և արհեստական սպասարկման վճարները. ԿամենդատյանԳերմանիայի արևային էներգետիկան մոտենում է պատմական ռեկորդի«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումԻրավապահները լսել են դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի խոսակցությունները․ Armlur.amԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումըՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ ՊեսկովԴատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը կփոխհատուցի 6 մլն դրամ՝ հոգեկան տшռապանք պատճառելու համարՀայաստանը և Ռուսաստանը կընդլայնեն համագործակցությունը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտումCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումԵՄ-ը Իսրայելից պահանջել է բացել Գազա տանող բոլոր անցակետերը՝ ավերիչ ջրհեղեղների ֆոնինՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն կարող են համալրվել նոր հավաքականով․ անդամակցության հայտ է ներկայացվելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկել«Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանըԹրամփ, Պուտին, Սի Ցզինպին հանդիպումը կարող է տեղի ունենալ նոյեմբերի 18-19-ին ՉինատանումՀոր uպшնnւթյան մեջ մեղադրվող Մարիա Խաչատուրյանին քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետն արդեն լրացել է«Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին ՎարանդայումՈւրմիա լճի մակարդակը բարձրացել էԳերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ. Արցախի պետնախարարՇաքարային դիաբետի թաքնված ախտանիշներըԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստովԻռլանդացի լրագրողը ծաղրել է Կայա Կալլասին՝ Ուկրաինայի հարցով բանակցություններին մասնակցելու նրա ցանկության համարԱյս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունենԿոնսերվատորիայի առաջին կուրսի ուսանող Մարի Եղիկյանն արժանացել է «MEDICI» մրցույթի առաջին մրցանակինՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնnւթյուն գործադրելու մեջ կասկածվող անձը․ քաղաքապետի մամուլի խոսնակԱռաջարկում եմ ԱԺ կռիվներում առավել աչքի ընկած պատգամավորներին մասնակցեն UFC և MMA մարզաձևերի մենամարտերինՇատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ Զաքարյան
Հասարակություն

«Ինչ ուզեմ՝ կանեմ». «Ֆայտոն»-ի սեփականատերն ասել է, թե իբր իր թիկունքին Ալեն Սիմոնյանն է կանգնած. գիտի՞ ԱԺ նախագահն այդ մասին

NEWSPRESS.am-ն ահազանգ է ստացել «Ֆայտոն Գրուպ» ՍՊ ընկերության տաքսի ծառայություններ մատուցող  «Ֆայտոն» տաքսի ծառայություններից օգտված ուղևորներից: Վերջիններս մեզ հետ զրույցում դժգոհություններ հայտնեցին առ այն, որ ընկերությունն իրենց ուղեվարձի ՀԴՄ կտրոն չի տրամադրել: Մինչդեռ, կտրոնը ոչ միայն անհրաժեշտ է եղել ուղևորին՝ այն համապատասխան վայր ներկայացնելու համար, այլև ՊԵԿ նոր կարգավորումների համաձայն՝ օնլայն հարթակում գործող ուղևորափոխադրող կազմակերպությունները պարտավոր են ուղևորին տրամադրել ՀԴՄ կտրոն:

Մեզ հետ զրույցում, ուղևորները հայտնել  էին նաև, որ «Ֆայտոն» տաքսի ծառայությունից օգտվել են զուտ այն պատճառով, որ համանման ծառայություն մատուցող մրցակից մյուս բոլոր ուղևորափոխադրողներից սա ամենամատչելին է եղել:

«Եթե  իմանայի, որ ուղեվարձի ՀԴՄ կտրոն չեմ ստանալու՝ ավելի լավ էր ուրիշ մեքենայով գնայի: Դա ինձ համար խնդիր առաջացրեց: Է, ի՞նչ պատկերացնեի: Հիմա եմ հասկանում, թե ինչու էր տոմսն ավելի էժան»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրան ավելի շատ մեկ այլ դրվագ էր զայրացրել:

«Երբ ասացի՝ ես կբողոքեմ, ինձ պատասխանեցին, թե՝ ում ուզում ես՝ գնա-բողոքի: Ու հետո, գիտե՞ք, թե ինչ իմացա: Էդ «Ֆայտոն»-ի տերն ասել է՝ իմ դեմ խաղ չկա, իմ թիկունքին Ալեն Սիմոնյանն է (ԱԺ նախագահ) կանգնած: Չեմ հասկանում՝ ամենաթողությո՞ւն է: Սե՞նց են պայքարում կոռուպցիայի դեմ»,-վրդովված ասաց մեր զրուցակիցը:

NEWSPRESS.am-ը հարցմամբ դիմել է ՊԵԿ-ին, թե՝ լիցենզավորվե՞լ է «Ֆայտոն» տաքսի ծառայությունը` որպես ոչ կանոնավոր ուղևորափոխադրող ու, եթե ընկերությունն ունի Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման
ծառայության մատուցման թույլտվություն,  տրամադրո՞ւմ է արդյոք էլեկտրոնային
ՀԴՄ կտրոններ և վճարո՞ւմ է արդյոք դրանից գոյացած պետական տուրքերը։

Հարցումն ուղարկելուց մի քանի օր անց ՊԵԿ-ից մեզ տեղեկացրին, որ հարցմանն արձագանքելու համար պահանջվում է կատարել լրացուցիչ աշխատանք և ժամանակ: Իսկ դրանից արդեն ավելի քան մեկ անց էլ վերջապես եկավ պատասխան: 7 էջից բաղկացած պատասխանն իրենից ներկայացնում էր «դասախոսություն» այն մասին, թե որ մեքենաներն են համարվում ուղեփոխադրող, ինչ եղանակով են կատարվում ուղեփոխադրումներ, ովքեր են համարվում ուղևորներ ու էլի մի շարք օրենքի կետեր, որոնցով կանոնակարգվում են ուղեփոխադրումները:

Իսկ ինչ վերաբերում է «Ֆայտոն» տաքսի ծառայությանը, ապա դրա մասին վերջին էջում կար մի պարբերություն. իսկ  ավելի կոնկրետ՝ 5 տող, որտեղ նշված էր, որ կազմակերպությունը լիցենզավորված է, ունի հաշվառված 20 աշխատող, սեպտեմբերի 1-ից մինչ օրս պետությանը վճարել է 3,333,598 ՀՀ դրամ: Ինչ վերաբերվում է ՀԴՄ կտրոնների տրամադրմանը, ապա այս մասին` ոչ մի խոսք: 

Այս պարագայում, իհարկե, անհասկանալի է, թե ինչի համար էր ՊԵԿ-ին հարկավոր լրացուցիչ աշխատանք, եթե մեզ հետաքրքրող հարցի պատասխանն այդպես էլ չստացանք:

Հաշվի առնելով վերը նշված ահազանգը` ՊԵԿ-ին առաջարկում ենք դասախոսության փոխարեն գործնական աշխատանք կատարել. գնալ ահազանգի հետքերով և ուսումնասիրություններ անել` պարզելու համար` արդյոք «Ֆայտոն» տաքսի ծառայությունը գործունեություն է ծավալում միայն օրենքի տառին համապատասխա՞ն, թե՞ անօրինական քայլերի է դիմում:

Տրամաբանական է, որ եթե ընկերությունն ամբողջությամբ գործեր օրինական դաշտում, ապա այն ներկայացնող իրավաբանական անձը չէր սպառնա բողոքողներին, թե՝ լավ եմ անում, ինչ ուզում` անում եմ, ում ուզում եք` գնացեք-բողոքեք և, առավել ևս, չէր շրջանառի պաշտոնյաների անուններ՝ հայտարարելով, թե թիկունք ունի:

Ի դեպ, ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի անվան հետ կապված տեղեկատվությանը, ապա NEWSPRESS.am-ը փորձեց պարզել, թե որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը. որևէ կապ ունի՞ Ալեն Սիմոնյանը հիշյալ ընկերության հետ և արդյոք ընդհանրապես տեղյա՞կ է, որ այդ ծառայությունը մատուցող ընկերության ղեկավարը շահարկում է իր անունը:

Մեզ տեղեկացրին, որ Ալեն Սիմոնյանն արձակուրդի մեջ է, բայց խոստացան փոխանցել նրան հարցադրումը և արձագանքել առաջին իսկ հնարավորության դեպքում:

Արմինե Մկրտումյան