Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունների վերսկսման դեպքում հնարավոր է համաձայնության գալ. Ֆիդան
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործում ակնկալում է լույս թունելի վերջում:
Նա այս մասին ասել է NTV հեռուստաալիքի եթերում։
Ֆիդանի խոսքով՝ կարգավորումը հնարավոր է, եթե Կիևի և Մոսկվայի միջև շարունակվեն ուղիղ բանակցությունները։
Նա նշել է, որ կողմերն արդեն իսկ հիմնարար համաձայնության են եկել ամենաբարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու անհրաժեշտության վերաբերյալ։
Չնայած քննարկումների դանդաղ տեմպին, արտաքին գործերի նախարարի խոսքով, հակամարտության կարգավորման վերաբերյալ վաղաժամ միջանկյալ համաձայնագրի հասնելու հնարավորությունը մնում է. «Ես կարծում եմ, որ հնարավոր կլինի հասնել միջանկյալ լուծման, եթե բանակցությունները շարունակվեն այս ոգով»,-նշել է նա: