Պերուում ավտոբուսը ժայռից ցած է ընկել. կան մի քանի տասնյակ զոհեր և վիրավորներ
Պերուի կենտրոնական Խունին նահանգում ավտոբուսի ժայռից ցած ընկնելուց հետո առնվազն 15 մարդ է մահացել։
Այս մասին հայտնել է RPP ռադիոկայանը։
«Մոլինա ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով 15 մարդ մահացել է, և ոստիկանության հետ համատեղ մենք փորձում ենք պարզել նրանց ինքնությունը։ 27 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց», - ռադիոկայանը մեջբերում է Տարմա քաղաքի բժշկական ծառայության ղեկավար Ալդո Տինեոյի խոսքերը։
Վթարի պատճառները դեռևս պարզված չեն։ Ավտոբուսը, որի մեջ 66 ուղևոր կար, Լիմայից ուղևորվում էր Լա Մերսեդ քաղաք։