Թուրքիան միտումնավոր Եվրոպա է ուղարկում ԻՊ ահաբեկիչներին
Հորդանանի թագավոր Աբդալլահը կարծում է, որ Թուրքիան դիտմամբ Եվրոպա է ուղարկում ԻՊ ահաբեկիչներին, գրում է The Independent-ը:
Թերթը նշում է, որ Աբդալլահը նման հայտարարություն էր արել դեռ հունվարի 11-ին՝ ԱՄՆ Կոնգրեսում ելույթի ժամանակ, սակայն նրա հայտարարությունը միայն վերջերս է հրապարակվել:
Կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ Աբդալլահը հայտարարել էր, որ Թուրքիան ահաբեկիչների է նախապատրաստում եւ Եվրոպա ուղարկում: Բացի այդ, նա նշել էր, որ Թուրքիան կապ ունի ԻՊ-ի արտադրած նավթի առքուվաճառքի հետ:
«Ահաբեկիչներին Եվրոպա ուղարկելը Թուրքիայի քաղաքականության մի մասն է»,- ասել էր Աբդալլահը:
Պարբերականը նշում է, որ պաշտոնապես Թուրքիան եւ Հորդանանը դաշնակիցներ են համարվում, սակայն փախստականների ճգնաժամը հարված է հասցրել նրանց հարաբերություններին: