Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին է
Հասարակություն

Ճեմարանական տարիներից մինչև կաթողիկոսություն՝ սրտից բխած վկայություն. Մխիթար քահանա Ալոյան

1969 թվականին, երբ 14 տարեկան հասակում ընդունվեցի Գևորգյան հոգևոր ճեմարան, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն արդեն բարձր դասարանի ուսանող էր։ Մեկ տարի անց ձեռնադրվեց սարկավագ, ապա 1971 թվականին՝ գերազանց առաջադիմությամբ ավարտեց Գևորգյան հոգևոր ճեմարանը։ Նույն հարկի տակ մեկ տարի պաշտոնավարեց որպես վերակացու և սիրով, հոգատարությամբ ու սրտացավությամբ հսկեց մեզ՝ տաքարյուն պատանիներիս։ Այդ շրջանում նա նաև Մայր Տաճարի Լուսարարապետի օգնականն էր, և քանի որ շուտով պիտի ձեռնադրվեր կուսակրոն քահանա, Լուսարարապետի օգնականի պարտականությունները փոխանցեց ինձ։ Հակառակ ինձնից տարիքով մեծ լինելուն՝ նա սիրով և եղբայրաբար բացատրեց ստանձնելիք պարտականություններս, սովորեցրեց ծեսերի կարգն ու կանոնը։

1983-1999 թվականներին, երբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդն էր, 1995 թվականից սկսած սպասավորում եմ նույն թեմում՝ որպես ամուսնացյալ քահանա։ Այդ տարիներին նրա ջանքերով և բարերարների աջակցությամբ կյանքի կոչվեց լայնածավալ մի ծրագիր, որի շրջանակում տարեկան երկու անգամ շուրջ 15 000 ծնողազուրկ երեխաներ ստանում էին ֆինանսական աջակցություն։ Պայքարում էր ոչ միայն նյութական կարիքների, այլև հոգևոր աղքատության դեմ՝ անզիջում պայքար մղելով աղանդավորական շարժումների դեմ։ Մշտապես կանգնած էր իր քահանաների կողքին, նեցուկ էր նրանցից յուրաքանչյուրի խնդիրներին։

1999 թվականի հոկտեմբերի 27-ին, Վեհարանի ժողովասրահում բացվեց Ազգային-Եկեղեցական ժողովը, տեղի ունեցավ պատգամավորների ստուգում, որոնք, ըստ քվեարկողների, շուրջ 450 հոգի էին։ Ապա Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջև ի մի եկած պատգամավորները Ամենակարող Աստծու և Սուրբ Ավետարանի առջև երդվեցին ընտրել արժանավորագույնին։ Երկուսուկես ժամ տևած քվեարկությունից հետո 263 ձայն ստացավ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը, 176 ձայն՝ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը, իսկ անվավեր ճանաչվեցին 11 քվեաթերթիկ։ Քվեարկության ընդհանուր արդյունքներով՝ Մայր Տաճարի հնչեղ զանգերի ղողանջներով ավետվեց Հայոց 132-րդ Ամենայն Հայոց Հայրապետի՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությունը․ նրա, ով 1995 թվականի Կաթողիկոսական ընտրության ժամանակ հրաժարվել էր՝ Գարեգին Առաջինի միակ մրցակիցը լինելով, իսկ այս անգամ նա եկավ հաջորդելու նրան՝ որպես Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս։

Կարևոր եմ համարում այս մանրամասնությունները հիշելը, քանի որ քրիստոնյա աշխարհի բոլոր հին եկեղեցիներից միակը Հայաստանյայց Առաքելական եկեղեցին է, որի Հովվապետն ընտրվում է ազգային և եկեղեցական համագումար ժողովի կողմից։ Ազգային է ժողովը, որովհետև ընտրվում է ժողովրդից՝ հայ ժողովրդից՝ ի Հայաստան և ի Սփյուռս աշխարհի։ Ազգային է այն, որովհետև հավաքված պատգամավորները գալիս են բոլոր այն երկրներից, որտեղ հայ համայնքներ կան։ Ազգային և եկեղեցական է այն, որովհետև տեղի է ունենում հայրենի հողում՝ Ս․ Գրիգոր Լուսավորչի և Տրդատ թագավորի կառուցած Մայր Տաճարում՝ Իջման Սուրբ Սեղանի շուրջ և ընտրում է Հայ Եկեղեցու Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Դրա համար էլ նորընտիր Կաթողիկոսը կոչվում է ազգընտիր։

Ամենայն Հայոց Կաթողիկս ընտրվելուց հետո էլ Հայոց Հայրապետն իր հոգատար վերաբերմունքն ու մարդասիրությունը նոր մակարդակի բարձրացրեց։ Նրա նախաձեռնությամբ հիմնվեցին բարեգործական ճաշարաններ՝ անապահով ընտանիքների համար, սնունդի, հագուստի և այլ անհրաժեշտ պարագաների օգնությունները դարձան հաստատուն ավանդույթ՝ Մայր Աթոռի հովանու ներքո։ Նորին Սրբությունը միշտ քաջալերել է երիտասարդներին, դաստիարակել նրանց քրիստոնեական ոգով և մեր եկեղեցու հայրերի ուղղափառ հավատքով։ Հավատացյալ մեր ժողովրդի հոգևոր կարիքներին գոհացում տալու համար կառուցել է բազմաթիվ նոր եկեղեցիներ, իսկ հոգևոր առաքելության թագը Սևոնի Դպրևանքի հաստատումն էր, ուր նոր հոգևորականներ են պատրաստվում։ Շինարար Հայրապետի ակնառու գործունեությամբ, Գարեգին Երկորրդ Ամենայն Հայոց Հայրապետը արժանավոր շարունակողն է Ներսես Մեծ շինարար Հայրապետի։

Մեր ասպարեզում չարի սադրանքները այլազան են ու մշտական, և հավատքի խաչը կրելու ճանապարհը փշոտ է ու քարքարոտ։ Հենց այդ պատճառով աղոթում եմ, որ Ամենայն Հայոց Հայրապետը անսասան մնայ՝ հաստատակամ ընթանալով իբրև հավատարիմ ժառանգորդ Թադեոս և Բարդողիմեոս Առաքյալների, և առաքելաշավիղ հաջորդ Հայաստան աշխարհի Երկրորդ Լուսավորչի՝ Սուրբ Գրիգոր Հայրապետի, որի հովվապետական գավազանը միշտ ծաղկյալ մնա Վեհի ձեռքում։

Ինչպես կասեր Հրանտ Մաթևոսյանի․ «․․․ իշխանական միտքդ պայծառ, քայլդ՝ վստահ, և աջդ՝ կորովի է լինելու – գավազանդ խփելու ես Արարատյան այս սուրբ հողին, և գավազանդ հիմնասյուն է դառնալու մեր բոլորիս հայրենի տան, որ լույս ու ջերմություն, սեր ու վստահություն է հորդելու, որ վանելու, քշելու է կարմիր մղձավանջի ժամը իրենից՝ հեռո՜ւ, հեռո՜ւ»։

«Տեր, անսասան պահիր դու միշտ, Քո իսկ հիմնած Մայր Աթոռ,
Երկար կյանք տուր Հայրապետին, երկար օրեր՝ Հայոց Հօր»։

Մխիթար քահանա Ալոյան