Կրեմլը բացառում է Պուտին-Զելենսկի հանդիպումը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև բանակցությունները հնարավոր են միայն այն դեպքում, եթե լինեն հստակ պայմանավորվածություններ, և կողմերը պատրաստ լինեն վերջնական կետ դնել հակամարտության կարգավորման գործում:
Նրա խոսքով՝ Մոսկվայի և Կիևի դիրքորոշումներն այժմ տրամագծորեն հակառակ են, և նրանց հանդիպումը կպահանջի շատ բարդ դիվանագիտական աշխատանք:
«Հնարավո՞ր է արդյոք 30 օրում անցնել նման բարդ գործընթացի միջով։ Ակնհայտ է, որ դա քիչ հավանական է», - ընդգծել է Պեսկովը։