Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին է
Հասարակություն

Պիտի միայնակ մնան այդ խայտառակության հրապարակում. Տեր Վահրամը՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժման մասին

Ով դուրս է գալիս եկեղեցու դեմ, դուրս է գալիս իր ժողովրդի դեմ, ժողովրդի դեմ դուրս եկողը զրկում է իր ժողովրդին Աստծո օրհնությունից, որովհետև այդտեղ բարիք չկա. ABC media-ի հետ զրույցում ասել է Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որտեղ վերջինս Կաթողիկոսին հեռացնելու ծրագիրն էր ներկայացրել:

«Նախ այս ամբողջ շարժումը, որ նախաձեռնվել է իշխանությունների և անձամբ վարչապետի կողմից, ազգադավ, եկեղեցու դեմ մարտի տանող շարժում է, որն ինքնին չունի որևէ հիմք և իրավասություն՝ գոյություն ունենալու։ Ցավոք, մենք ականատես ենք մեզ մատուցվող դուալիզմի․ մերթ վարչապետի անունով է հանդես գալիս անձը, մեկ հանդես է գալիս իր անունով։ Շատերը սկսել են չհասկանալ, թե ում հետ գործ ունեն՝ վարչապետի՞, թե՞ Նիկոլ Փաշինյանի։ Եթե իբրև վարչապետ է հանդես գալիս, ապա դա իր լիազորությունները գերազանցում է և բնավ իրավունք չունի, որովհետև եկեղեցին անջատ է պետությունից։ Պետությունն, այս իմաստով, պարտավորություն ունի չմիջամտելու եկեղեցու գործերին և կենսագործունեությանը։ Եթե հանդես է գալիս որպես Նիկոլ Փաշինյան՝ ինքը ևս իրավասություն չունի, իբրև աշխարհական մեկը, նման հարցերի մեջ մտնելու»,-ասել է Տեր Վահրամը։

Հոգևորականի խոսքով, եթե Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս որպես Հայ եկեղեցու հավատացյալ, ապա նախ պետք է բերի բոլոր հավաստագրերը, որ ինքն իսկապես Հայ եկեղեցու անդամ է։

«Եթե հայ եկեղեցու անդամ է, ապա պիտի ենթարկվի Հայ Առաքելական եկեղեցուն։ Ինչ էլ, որ ձեռնարկի, պիտի լինի կանոնական մտածողության մեջ լինի, ոչ թե նման շարժումներ սկսի։ Սա Հայ Եկեղեցու հետևորդների շարժում չէ, ընդհակառակը՝ սա հակաեկեղեցական շարժում է, որովհետև իրական հետևորդների շարժումը չի կարող վնասել եկեղեցուն»,-նշել է նա։

Տեր Վահրամն ասում է՝ ցանկալի չէ մեկնաբանել այն դատողությունները, որն անում է Փաշինյանն՝ առանց տիրապետելու եկեղեցու կանոնակարգերին ու եկեղեցական կյանքին։

«Այն, ինչ իրեն իբրև խորհրդատվություն մատուցում են կարգալույծ նախկին հոգևորականներն ու իր շրջապատը, բնավ իրականությանը մոտ չեն, համեմվում են կեղծ դրույթներով, զազրախոսություններով։ Առաջ են քաշվում դատողություններ, որոնք անընկալելի են։ Եկեղեցում բոլոր տեսակ ընտրությունները, բոլոր կառույցների գործունեությունները կանոնակարգվում են փաստաթղթերով, կանոնակարգերով, որոնք տարբեր ժամանակներում ընդունվել են եկեղեցական ժողովական կառույցների կողմից և դրվել են գործածության»,-ասել է հոգևորականը։

Վերջում Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյանը դիմել է այն անհատներին, ովքեր ինչ-ինչ պայմաններում և հանգամանքներում կմասնակցեն Նիկոլ Փաշինյանի շարժմանը։ Քահանան հորդորում է գործել խղճի մտոք։

«Յուրաքանչյուր անձ պետք է տեսնի բոլոր այն վտանգները, որոնք կանգնած են ոչ միայն այս շարժման, այլև նման շարժումների հետևում։ Անցնող տարիները մեզ բազում կորուստների առջև են կանգնեցրել, կարծում եմ՝ ամեն անհատ իր կյանքի վրա զգացել է բոլոր կորուստների դառնությունը և չպիտի ցանկանա, որպեսզի շատ ավելի մեծ, աղետաբեր կորուստ տեղ գտնի մեր կյանքում։ Ելնել եկեղեցու դեմ, նույնն է, թե ելնես քո ժողովրդի դեմ։ Ելնես ժողովրդիդ դեմ նշանակում է, թե ինքդ զրկես քո ժողովրդին Աստծո օրհնությունից, որովհետև հակառակության մեջ երբեք չի կարող լինել բարիք, որովհետև ընդդիմակայության մեջ չի կարող լինել շահ և օգուտ՝ ժողովրդի համար։ Մեզ նոր պառակտություններ ու վարկաբեկումներ հարկավոր չեն։ Շնորհիվ այս անձի վարած քաղաքականության՝ թե՛ ժողովուրդը, թե երկիրը, թե՛ եկեղեցին բավականին վարկաբեկվել են։ Սա ոչ միայն մեր հեղինակությունն է վնասել, այլ նաև ներքին միասնականությունը։ Յուրաքանչյուր անձ պիտի կշռադատի իր գործողությունները, չպիտի կանգնի այդ հրապարակում, նրանք պիտի միայնակ մնան այդ խայտառակության հրապարակում»,-եզրափակել է հոգևորականը։