Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին է
Հասարակություն

Եկեղեցին՝ կրթությա՞ն թշնամի, թե՞ վերջին պատնեշը. Տեր Հեթում քահանա Թարվերդյան

Ով ասում է՝ եկեղեցին չի կրթել, թող վանքի մատյանները մի անգամ թերթի։ Այս մասին գրել է Տեր Հեթում քահանա Թարվերդյանը.


«Եկեղեցին՝ կրթությա՞ն թշնամի, թե՞ վերջին պատնեշը 

Այսօր հաճախ կարելի է լսել հետևյալ պնդումը.

«Հայ Առաքելական Եկեղեցին միջնադարում չի կրթել հայ ժողովրդին, այլ միայն տիրացուներ է պատրաստել»։

Եվ իսկապես, եթե ուսումնասիրենք մեր պատմությունը միայն բացասական դրվագների լույսի ներքո՝ Խորենացու վտարումը, Շիրակացու մերժումը, Կոմիտասի ճակատագիրը, կարող է թվալ՝ եկեղեցին եղել է կրթության թշնամի։ Բայց արդյոք սա ամբողջ ճշմարտությու՞նն է։

Թե՞ պարզապես կես տեսանելի պատկերը։

Հայրենիքի քաղաքական փլուզման և անկախ պետականության բացակայության պայմաններում՝ եկեղեցին դարձավ միակ հաստատուն համակարգը, որը ստանձնել էր ոչ միայն հոգևոր, այլև կրթական, մշակութային և հասարակական դեր։

Պատմական փաստեր՝ որոնք հաճախ մոռացվում են

Մեսրոպ Մաշտոցը՝ լեզվաբանի, մանկավարժի, պետական մտածողի կերպարով, եկեղեցու հովանու ներքո հիմնում է դպրոցներ՝ սկսած Արցախից մինչև Մուշ։ Նրա աշակերտները դառնում են առաջին ուսուցիչները՝ Աղբիանոս, Հովսեփ Պաղնացի, Հովհաննես Եգեղեցացի։

Գլաձորի համալսարան (հիմն․ մոտ 1280 թ.)՝ բարձրագույն աստիճանի ուսումնական կենտրոն, որտեղ դասավանդվում էին բանասիրություն, փիլիսոփայություն, տիեզերաբանություն, երաժշտություն, հունարենից թարգմանություններ։

Տաթևի համալսարան (հիմն․ 14-րդ դար, Սյունիքում)՝ ուսումնական և փիլիսոփայական հեղինակություն, որտեղ դասավանդել է Գրիգոր Տաթևացին՝ ուսուցանելով տրամաբանություն, հռետորաբանություն, բարոյագիտություն։

Սանահինի, Հաղպատի, Սևանի, Սիսական վանական դպրոցներ՝ ժամանակի համար խորը կրթության և գրական մշակույթի կենտրոններ։ Շուրջ 60 ձեռագիր մատենադարան է գործել միայն Կիլիկիայի եկեղեցական դպրոցներում։

Դավիթ Անհաղթը՝ 6-րդ դարի փիլիսոփա, Աստծո և աշխարհի բնույթի մեկնաբան, Արիստոտելյան մտքի առաջին հայ վերլուծաբանը։ Նրա գործերը դասավանդվել են մինչև 18-րդ դար։

Ներսես Շնորհալի, Ներսես Լամբրոնացի, Ստեփանոս Օրբելյան, Հակոբ Սանահնեցի – բոլորն անցել են եկեղեցու կրթական համակարգով, սակայն գործել են բազմաթիվ բնագավառներում՝ լեզվաբանություն, թարգմանչություն, պատմագիտություն, երաժշտություն, թղթակցային դիվանագիտություն։

Բայց ինչո՞ւ չձևավորվեց աշխարհիկ մշակույթ

Որովհետև միջնադարում չկար հայոց պետականություն, չկար պալատ, չկային աշխարհիկ բուհեր։ Բյուզանդիան ուներ կայսրություն՝ կայսերական գրադարանով։ Իրանը՝ շահական դահլիճներ, պալատական գրական մրցույթներ։ Հայաստանը ուներ՝ վանք։

Եվ այդ վանքը սրբագրում էր ձեռագրեր, հավաքում մատյաններ, պահում լեզուն, կրթում քահանաներ, դարձնում հոգևոր կրթությունը՝ ազգային ինքնության միակ հենարանը։

Եվ եթե մեկ էլ տեսար, այդ նույն վանքում մի աշակերտ գրի առավ «Սասնա ծռերը»՝ բերնեբերան ավանդված ժողովրդի վերջին ճիչը։

Իսկ ի՞նչ կասեք գրաքննության մասին

Անշուշտ, գրաքննությունը եղել է։ Բայց դա միայն հայ եկեղեցու երևույթ չէր։ Միջնադարի ողջ աշխարհում հոգևոր ինստիտուտները վերահսկել են մտքի ազատությունը։ Սակայն անգամ այդ պայմաններում՝ հայ եկեղեցին երբեք ամբողջովին չի փակել դռները նոր մտածողության առաջ։

Անանիա Շիրակացին՝ մաթեմատիկոս, աշխարհագրագետ, աստղագետ – գրել է երկրի գնդաձևության մասին դեռ 7-րդ դարում։ Ո՞րն էր նրա հարթակը։ Եկեղեցական դպրություն։

Գրիգոր Տաթևացին՝ բարոյագիտության, փիլիսոփայության դասախոս – խրախուսում էր բանականության ներգրավումը հավատքի մեջ։ Այս մարդը չուներ թագավոր, չուներ պետություն։ Ուներ միայն մի կիսավեր վանք ու մի քանի աշակերտ։

Եկեղեցում միշտ չէ, որ խմեն ինչ խաղաղ է ընթացել։ Բայց նա միշտ եղել է ներկա։ Երբ բարբարոսը քանդում էր դռներ, երբ արքան փախչում էր, երբ վարդապետն ու գրչակը մնում էին միայնակ, նրանք դարձան պահապաններ։ Երբ պետությունը չէր կրթում, եկեղեցին կրթում էր՝ թեկուզ իր սահմանների ներսում։

Եվ այն վարդապետը, որ գիշերը նստած մի մոմի լույսի տակ արտագրում էր Մաշտոցի գիրը, գուցե տիրացու էր, բայց մեր գիրը նրա մատների միջով է փրկվել։ Մեր լեզուն՝ նրա շուրթերից է անցել։ Մեր պատմությունը՝ նրա հիշողության մեջ է մնացել։

Ով ասում է՝ եկեղեցին չի կրթել, թող վանքի մատյանները մի անգամ թերթի»։

Աղոթքով՝ Տեր Հեթում քահանա Թարվերդյան