Սիրիայում մարտեր են՝ քրդերի և սիրիական բանակի մարտիկների միջև
Քրդական ռազմական կազմակերպությունը Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Դեյր Հաֆիր քաղաքի մոտակայքում գերի է վերցրել սիրիական բանակի 11 զինծառայողի։
Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով Սիրիայի անվտանգության ուժերի աղբյուրներին։
Նշվում է, որ զինվորները ձերբակալվել են այն բանից հետո, երբ նրանք կորցրել են իրենց ճանապարհը և հայտնվել քրդերի կողմից վերահսկվող անցակետում։
Հաղորդվում է, որ այս տարածքում պարբերաբար տեղի են ունենում զինված բախումներ սիրիական բանակի ստորաբաժանումների և քրդական կազմավորումների միջև։