Պակիստանում պայթյունի զոհերի թիվը հասել է 69-ի
Երեկ Պակիստանի Լահոր քաղաքի հանրային այգում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթունից սպանվածների թիվը հասել է 69-ի, հարյուրավորները վնասվածնքեր են ստացել:
Քրիստոնյաներն այստեղ նշում էին Սուրբ Զատկի տոնը: Պակիստանի իշխանությունների փոխանցմամբ, սպանվածների մեծ մասը կանայք և երեխաներ են:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է Պակիստանի թալիբներին աջակցող խմբավորումը՝ ընդգեծելով, որ թիրախը հենց քրիստոնեական տոնը նշողներն էին:
Թալիբների խոսնակը զգուշացրել է, որ խմբավորումը այլ ահաբեկչական գործողություններ էլ է նախապատրաստում։