ԱՄՆ-ն մերժում է Պաղեստինը ճանաչելու Մակրոնի նախաձեռնությունը. Ռուբիո
Միացյալ Նահանգները չի աջակցել Ֆրանսիային Պաղեստին պետությունը ճանաչելու հարցում:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս մասին գրել է X սոցիալական ցանցում։
«Միացյալ Նահանգները կտրականապես մերժում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Պաղեստին պետությունը ճանաչելու ծրագիրը», - նշել է նա։
Պետքարտուղարը Փարիզի որոշումը անվանել է անխոհեմ և հավելել, որ այն միայն ծառայում է Համասի քարոզչությանը և ապտակ է Իսրայելում 2023 թվականի հոկտեմբերի 7-ին տեղի գործողություններին: