Իսրայելն ու Սիրիան բարձր մակարդակի բանակցություններ են վարել 25 տարվա ընթացքում առաջին անգամ
Իսրայելի և Սիրիայի նախարարները 25 տարվա ընթացքում առաջին անգամ բարձր մակարդակի բանակցություններն են անցկացրել։
Հանդիպումը տեղի է ունեցել Փարիզում՝ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքի միջնորդությամբ։
Բանակցություններին մասնակցել են Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը և Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարարության ղեկավար Ասաադ ալ-Շեյբանին։
Հանդիպումը տևել է չորս ժամ, և դրա հիմնական թեման երկրների միջև լարվածության նվազեցումն էր։ Կողմերը մտադիր են համաձայնության գալ Սիրիայի հարավում անվտանգության և հրադադարի շուրջ:
Նշվում է, որ Իսրայելն ու Սիրիան վերջին ամիսներին արդեն մի քանի հանդիպումներ են անցկացրել։ Փարիզի բանակցությունները երկրների միջև վստահության ամրապնդման առաջին քայլը կլինեն։