Ադրբեջանը շարունակում է ակտիվորեն բնակեցնել օկուպացված Արցախի Մեխակավան և Ակնա քաղաքները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարականի համաձայն՝ շարունակվում է անտուն ադրբեջանցիներով բնակեցումը օկուպացված Արցախում:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Report-ը, անտուն մարդկանց հերթական խումբն է ուղարկվել բնակվելու օկուպացված Արցախի Մեխակավան և Ակնա քաղաքները:
Այս փուլում ևս 50 ընտանիք (199 մարդ) ուղարկվում է Մեխակավան, իսկ 60 ընտանիք (235 մարդ)՝ Ակնայի շրջան:
Նրանք երախտագիտություն են հայտնել Ադրբեջանի նախագահին և առաջին տիկնոջը: