Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը
Ֆրանսիան սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կճանաչի Պաղեստին պետությունը։ Նման հայտարարություն է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Անհրաժեշտ է դադարեցնել պատերազմը Գազայում և փրկել քաղաքացիական բնակչությանը»,- նշել է նա։