Մահացել է Հալկ Հոգանը
Մահացել է Հալկ Հոգանը։ 71-ամյա լեգենդի մարմինը գտել են Ֆլորիդայի Քլիրուոթեր քաղաքում գտնվող տանը: Մահվան պատճառը սրտի կանգն է։ Մինչ այդ լրատվամիջոցները գրում էին, որ նա երկար ժամանակ տառապում էր ծանր հիվանդությունից։
Հոգանը ըմբիշի կարիերան սկսել է 1977 թվականին և ավելի քան 30 տարի եղել է ամերիկյան ըմբշամարտի գլխավոր աստղերից։ Զուգահեռաբար նա նկարահանվել է կինոյում. առաջինդերը կատարել է 1982 թվականին՝ «Ռոքի 3» ֆիլմում։