Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին է
Հասարակություն

ՀՀ իրավական համակարգում առկա են երեխայի լավագույն շահի գնահատմանն առնչվող բազմաթիվ խնդիրներ. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող պաշտոնատար անձ, շարունակում է երեխայի իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն ուղղված տարբեր ձևաչափերով աշխատանքների իրականացումը, այդ թվում՝ այցեր իրականացնելով երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ, հանրակրթական ուսումնական և ոչ պետական այլ հաստատություններ, ինչպես նաև մշտադիտարկելով երեխաներին վերաբերելի տարբեր գործընթացներ:

ՄԻՊ–ից NEWS.am–ին հայտնում են, որ պաշտպանն ընդգծում է, որ Հայաստանի իրավական համակարգում առկա են երեխայի լավագույն շահի գնահատմանն առնչվող բազմաթիվ խնդիրներ: Այս հանգամանքին անդրադարձել են նաև ոլորտային միջազգային կազմակերպությունները:

ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն, վկայակոչելով երեխայի լավագույն շահի վերաբերյալ Կոնվենցիայի իրավական պարտավորությունների 2013 թվականի թիվ 14 մեկնաբանությունը, Հայաստանի պարբերական զեկույցների վերաբերյալ 2024 թվականի իր եզրափակիչ դիտարկումներում երեխայի լավագույն շահի ապահովման համատեքստում անդրադարձել է ինչպես խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամների պատշաճ մասնագիտական որակավորման և պարտադիր վերապատրաստման հետ կապված հարցերին, այնպես էլ առաջարկել է մշակել այնպիսի ընթացակարգեր և չափանիշներ, որոնք կծառայեն որպես ուղեցույց երեխաների հետ աշխատող և երեխաների շահերը ներկայացնող բոլոր մասնագետների համար` հնարավորություն տալով գնահատել երեխայի լավագույն շահը յուրաքանչյուր ոլորտում` յուրաքանչյուր առանձին դեպքով: Կոմիտեն մեկնաբանության շրջանակներում ընգծել է, որ երեխայի լավագույն շահի հայեցակարգը ճկուն է, ինչը ենթադրում է, որ լավագույն շահը գնահատվում է յուրաքանչյուր անհատական դեպքով՝ ելնելով տվյալ երեխայի կամ երեխաների կոնկրետ վիճակից, հաշվի առնելով պայմաններն ու կարիքները։

Երեխայի լավագույն շահի հայեցակարգի ճկունությունը հնարավորություն է տալիս արձագանքող լինել յուրաքանչյուր երեխայի իրավիճակին:

Միևնույն ժամանակ, Կոմիտեն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ որոշ իրավիճակներում երեխայի լավագույն շահի գաղափարը կարող է չարաշահվել, օրինակ, պետական մարմինների կողմից, որոշակի ոլորտներում քաղաքականությունը արդարացնելու համար (օրինակ` ռասիստական քաղաքականության պարագայում),  ծնողների կողմից՝ խնամակալությանն առնչվող վեճերում իրենց սեփական շահերը պաշտպանելու նպատակով, ինչպես նաև երեխաների հետ աշխատող մասնագետների կողմից, ովքեր անտարբեր են երեխայի լավագույն շահի նկատմամբ և վերջինիս գնահատումը համարում են անտեղի կամ անկարևոր։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է երեխայի լավագույն շահին առնչվող ինչպես վերը նշված, այնպես էլ առկա այլ չափանիշների հաշվառումը Հայաստանում թե´ օրենսդրությունը զարգացնելիս, թե´ գործնական խնդիրները լուծելիս:

Պաշտպանն ընգծում է երեխաների հետ աշխատող և երեխաների շահերը ներկայացնող բոլոր մասնագետների վերապատրաստման և իրազեկվածության մակարդակի բարձրացման կարևորությունն ու անհրաժեշտությունը՝ ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծումը երեխայի լավագույն շահից բխող կառուցակարգերով իրականացնելու դիտանկյունից:

Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է իր հանձնառությունը ոչ միայն բարձրաձայնելու ոլորտում առկա խնդիրները, այլ նաև աջակցելու տարբեր դերակատարներին այս ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու հարցում: