Ռազմական բախումներ՝ Կամբոջայի և Թայլանդի սահմանին. կան տասնյակ զոհեր
Կամբոջայի հարվածների հետևանքով Թայլանդում զոհվել է 11 քաղաքացիական անձ։
Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով առողջապահության նախարար Սոմսակ Տեպսուտինին։
Նա նաև հայտնել է մեկ զինծառայողի մահվան մասին։
Նրա խոսքով՝ հարձակման են ենթարկվել մի շարք քաղաքացիական օբյեկտներ։ Հարվածներ են հասցվել նաև հիվանդանոցներին:
«Մեկ արկը ուղղակիորեն հարվածել է Սուրին նահանգի հիվանդանոցի շենքին։ Բոլոր հինգ հիվանդանոցներն այժմ տարհանվել են», - ընդգծել է նա։