Զանգեզուրի միջանցքի հարցը Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխան հարց է. Պեսկով
Զանգեզուրի միջանցքի հարցը Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխան հարց է։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը լիովին աջակցում է երկու երկրի միջև բանակցություններին։
«Մենք լիովին աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններին։ Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը։ Միևնույն ժամանակ, մենք կպահպանենք մեր պատրաստակամությունը, եթե պահանջարկ լինի, ցանկացած օգնություն ցուցաբերել այս գործընթացին», - նշել է Պեսկովը։