ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցըՓեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրըՈւշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանելՎրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրելՇուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ ՎարդանյանՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկում է Սև ծովով հացահատիկի փոխադրման անվտանգության ապահովման հարցըԹմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրևանի և Լիոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանը և «ԴԵԿՐԱ»-ն քննարկել են ճանապարհային անվտանգության բարելավման հարցերըՌոբերտ Ամստերդամ․ «Սա հաղթանակի պատմություն չէ․ պատասխանատու է հենց Փաշինյանը»Սարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՓաշինյանը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵԱԶԲ-ն գործընկերների հետ Հարավային Կովկասի երկրներում նոր ուղղակի ներդրումների հիմնադրամ կստեղծիՉնայած աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Իշխան Սաղաթելյան
Մշակույթ

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հուլիսի 23-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի անձնակազմին ներկայացրել է թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Պետրոսյանին։

Թատրոնից հայտնում են, որ նշանակումն արվել է վեց ամսով, որից հետո, ըստ օրենքի, կհայտարարվի մրցույթ՝ տնօրենի թափուր պաշտոնի համար։

Նշենք, որ 2002թ․-ից Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր Կարո Շահբազյանը։ Օրերս նա հրաժարականի դիմում է ներկայացրել։ 

Լ. Պետրոսյանը 1993-1998թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի «Ռոմանագերմանական լեզուներ և գրականություն» անգլիական բանասիրության բաժնում՝ ստանալով «բանասեր, ուսուցիչ»  որակավորում: 2002-2005 թթ. սովորել է ԵՊՀ-ի «Տնտեսագիտություն» ֆակուլտետի կառավարման բաժնում՝ ստանավով «Տնտեսագետ»-ի որակավորում: 2018-2019 թթ. մասնակցել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի «Ոչ-առևտրային կազմակերպությունների կառավարում» սերտիֆիկացված դասընթացի:

Լիլիթ Պետրոսյանը 1998թ. սեպտեմբերից մինչ 2016թ. աշխատել է Երևանի պետական համալսարանի անգլիական բանասիրության ամբիոնում, որպես անգլերեն լեզվի  դասախոս:

Լ. Պետրոսյանը արվեստի ոլորտում մասնագիտական գործունեությունը սկսել է 1998 թ.-ին՝ միանալով Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբին որպես հասարակայնության հետ կապերի պատասխանատու: 2001-2003 աշխատել է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն»-ում որպես տնօրենի օգնական և արտաքին կապերի պատասխանատու: 2002-ին նշանակվել է «ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության», մշակութային քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ: 2004-ից մինչ 2006 թթ. աշխատել է «Գրքի և մեդիայի միջազգային գործակալությունում», Բեռլին (IBM Agency, Berlin), որպես կրթական և մշակութային նախագծերի մշակող և համակարգող: 2006-2010 թթ. ընթացքում աշխատել է «ՀՀ պետական կառավարման ակադեմիա»-ում որպես անգլերեն լեզվի դասախոս և «ՀՀ Ազգային Ժողովի վերահսկիչ պալատ»-ում որպես ավագ մասնագետ: 2010-2014 թթ. աշխատել է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն»-ում որպես մենեջմենթի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու: 2011-2023 հանդիսացել է «Բալետ 2021»զարգացման հիմնադրամի տնօրեն: 2024 թ․ մարտ ամսից մինչ այժմ աշխատել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամում որպես Արվեստների կլաստերի համակարգող։

Լ. Պետրոսյանը իր գործունեության ընթացքում համակարգել և իրականացրել է բազմաթին նախագծեր, այդ թվում սեմինար-վարպետության դասեր,  «Bad Boys of Dance» ամերիկյան պարային խմբի և Հայաստանի ազգային բալետի «Rock the Ballet և La Revancha del Tango» համատեղ ծրագիր,  «Դուդուկի Երաժշտությունը» որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության բանավոր և ոչ նյութական ժառանգություն հռչակման ծրագիր, Եվրոպայի խորհրդի, STAGE նախագծի «ԳՐԱԴԱՐԱՆ 2011, հայկական գրադարանների ռազմավարություն» ծրագիր, Եվրոպայի խորհրդի, STAGE նախագծի, «Գիրքը և գրահրատարակությունը Հայաստանում. Ուրվագիծ» (Քաղաքականության զեկույց), Եվրոպայի խորհուրդը, STAGE նախագիծ, «Գիրքը և գրահրատարակությունը Հայաստանում» պետական ​​աջակցության օրենքի մեկնաբանություններով նախագիծ:

2015-2018 թթ. հանդես է եկել որպես «Զույգ Արեգակներ» միջազգային բալետային նախագծի, Շարլ Ազնավուրին նվիրված «Լա Բոհեմ» բալետի, Հարավային Կորեայում «The Last Princess» միջազգային պարային ծրագրի տնօրեն և պրոդյուսեր:

Մասնագիտական վերապատրաստման շրջանակներում մասնակցել է ԵՄ կողմից ֆինանսավորվող՝ «Արվեստի նորարար բրենդավորում», «Քրաուդֆանդինգի դասընթաց» և «Արվեստ և մշակույթ՝ ֆոնդհայթաթման և բիզնես մոդելների նոր տարբերակներ» դասընթացներին: