Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին է
Հասարակություն

Ինչո՞ւ է կարևոր ամռանը շատ ջուր խմելը

Ջուրն անհրաժեշտ է ոչ միայն ծարավը հագեցնելու, այլև օրգանիզմի կենսական գործընթացների ապահովման համար։ Առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե ինչու է անհրաժեշտ ամռան շոգին շատ ջուր, հակառակ պարագայում ինչ ռիսկեր կարող են լինել.

Ինչու՞ է կարևոր ամռանը շատ ջուր խմելը

Կանխում է ջրազրկումը, որը կարող է դրսևորվել բազմաթիվ առողջական խնդիրներով։

Օգնում է կարգավորել մարմնի ջերմաստիճանը։

Աջակցում է սրտի, երիկամների և մարսողական համակարգի առողջությանը։

Բարելավում է մաշկի վիճակը՝ կանխելով չորությունն ու ծերացման նշանները։

 Ջրազրկման վտանգները՝ ինչու է այն լուրջ խնդիր

Ջրազրկումը պարզապես «ջուր քիչ խմելը» չէ։ Դա օրգանիզմի կենսաբանական հավասարակշռության խախտում է, որն ազդում է գրեթե բոլոր օրգան-համակարգերի վրա։

Ահա, թե ինչ կարող է տեղի ունենալ ջրազրկման ժամանակ․

Նյարդային համակարգ

.Գլխացավ, գլխապտույտ

.Դանդաղ ռեակցիա, ուշադրության և հիշողության թուլացում

.Ծայրահեղ դեպքերում՝ գիտակցության կորուստ

Սրտի և արյունատար համակարգ

.Սրտխփոց

.Արյան խտացում, թրոմբների առաջացման բարձր ռիսկ

.Արյան ճնշման անկում՝ շոկի վտանգով

Երիկամներ և միզատար համակարգ

.Մեզի նվազում կամ բացակայություն

.Միզուղիների վարակների և երիկամաքարերի առաջացման ռիսկ

.Երիկամային անբավարարություն՝ հատկապես տարեցների կամ քրոնիկ հիվանդների մոտ

Մարսողական համակարգ

.Փորկապություն

.Սրտխառնոց, ախորժակի անկում

.Էլեկտրոլիտային խանգարումներ՝ նատրիումի, կալիումի կորուստ

Մաշկ և մկանային համակարգ

.Մաշկի չորություն, ճաքեր

.Մկանային թուլություն, քրոնիկական ջղակծկումներ

.Ցածր էներգետիկ մակարդակ, ֆիզիկական թուլություն

Մանկահասակներն ու տարեցներն առավել խոցելի են։ Նրանց մոտ ջրազրկումը կարող է շատ արագ զարգանալ և բերել բարդությունների՝ կոլապս, ցնցումներ, նույնիսկ մահ՝ անհապաղ բուժօգնության բացակայության դեպքում։

Ինչ անել՝

• Հետևել մեզի գույնին՝ եթե շատ մուգ է, հնարավոր է՝ ջրազրկման նշան է։

• Անընդհատ խմել մաքուր ջուր, անգամ եթե ծարավ չեք։

• Զերծ մնալ ալկոհոլից և քաղցր, գազավորված ըմպելիքներից։

• Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես՝ ժամը 11:00–17:00-ին։

 Ինչքան ջուր խմել

Օրվա ընթացքում խորհուրդ է տրվում խմել միջինում 30 մլ ջուր 1 կգ քաշի հաշվարկով։ Ամռանը կամ ակտիվ շարժման դեպքում՝ ավելի շատ։ Չսպասեք ծարավին՝ ջուրը խմեք պարբերաբար։

 Օգտակար հուշում

Ջուրը կարելի է փոխարինել նաև առանց շաքարի տնային կոմպոտներով, կանաչ թեյով, թարմ միրգ ու բանջարեղենով։

Ամռան տապին ջուրն է ամենահուսալի ընկերն ու պաշտպանիչ միջոցը։