Թուրքիայում անտառային հրդեհները շարունակվում են. կան տասնյակ զոհեր
Թուրքիայի կենտրոնական Էսքիշեհիր նահանգում անտառային հրդեհի դեմ պայքարի ժամանակ զոհվել է տասը և վիրավորվել 14 հրշեջ:
Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին։
Նա նշել է, որ 24 հրշեջ մնացել է հրդեհի մեջ, երբ քամին հանկարծակի փոխել է ուղղությունը և կրակը քշել նրանց ուղղությամբ։ Հրշեջներին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրանցից 10-ը մահացել է, իսկ 14-ը դեռևս բուժվում են, հավելել է նախարարը։
Նշենք, որ Թուրքիայում անտառային հրդեհները շարունակվում են և ընդգրկում են նոր տարածքներ: