Ուկրաինան առաջարկել է Զելենսկու և Պուտինի հանդիպումը անցկացնել մինչև օգոստոսի վերջ
Ռուսական պատվիրակության հետ բանակցությունների ընթացքում ուկրաինական կողմն առաջարկել է օգոստոսի վերջից առաջ հանդիպում անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև։
Այս մասին հայտարարել է ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը։
«Նման հանդիպումը կարող է իրական քաղաքական առաջընթաց ապահովել։ Ռուսաստանը պետք է ցույց տա իր պատրաստակամությունը։ Ուկրաինան շարունակում է պնդել հասնել լիակատար և անվերապահ հրադադարի: Հրադադարը պետք է ներառի քաղաքացիական օբյեկտների և կարևորագույն ենթակառուցվածքների վրա հարձակումների լիակատար դադարեցում», - Ստամբուլում բանակցություններից հետո լրագրողներին ասել է Ռուստեմ Ումերովը։
Ումերովի խոսքով՝ հանդիպումը առաջարկվում է անցկացնել օգոստոսի վերջից առաջ։ Հանդիպմանը կմասնակցեն Ուկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Թուրքիայի առաջնորդները։