Օկուպացված Արցախի Վարանդայի շրջանում ևս խոշոր հրդեհներ են
Օկուպացված Արցախի Վարանդայի շրջանում հրդեհի մասշտաբները շարունակում են աճել։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Report-ը, Վարանդայի շրջանում բռնկված հրդեհը տարածվել է և ընդգրկել է նոր տարածքներ:
Ներկայումս Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ ջոկատները շարունակում են աշխատել տեղում։