Պեսկովը հայտնել է՝ դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Ռուսաստանը Մելանյա Թրամփի հանդիպմանըՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել Նորվեգիային՝ ռուսական ակտիվների կալանքի պատճառովԻրանի հնարավոր պատասխան հարվածների աշխարհագրությունը կարող է ներառել նաև Ադրբեջանը․ ՈսկանյանՄԱԿ-ն ընդունել է Բելառուսի՝ նոր տեսակի զանգվածային ոչնչացման զենքն արգելելու բանաձևըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներինԹրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասինՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսը վիրահատվում է«Իշխանությունը հավերժ չէ, պատասխանատվությունը մնում է»․ ՀասրաթյանԵԱՏՄ-ն և Հարավային Աֆրիկայի զարգացման համայնքը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունըԱրամ Ա կաթողիկոսն օրհնել է Մայրավանքի կիրակնօրյա վարժարանի սաներին՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվԻնչպե՞ս է բացառապես աշխատավարձ ստացած ՔՊ-ականը դարձել 100 մլն արժողությամբ հանքի սեփականատերՕհանավան գյուղի մոտ վթար է տեղի ունեցել, նախնական տվյալներով՝ կան զոհերԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Ուշիի ոլորաններում 8 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվելՄերձավորարևելյան դաշինք՝ ընդդեմ ո՞ւմՓեզեշքիան. «Եթե ժողովուրդը մեզ հետ լինի, թշնամին ոչինչ չի կարողանա անել»Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանԼուկաշենկոն առաջարկել է Թրամփին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար նշանակելԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիԻրավախախտման դեպքեր են հայտնաբերվել «Գեդեոն Ռիխտեր» և «Թեո Ֆարմ» առևտրային օբյեկտներումԻրանում վերջին օրերին քրդեր են ձերբակալվելՈվքեր են Փաշինյանի հետ մեկնել ԲրյուսելՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըՎանաձորում հարևանական վեճն ավարտվել է մահվամբ․ համայնքային ոստիկան է հոսպիտալացվելԴոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկություններըՌուսաստանը ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին պարգևատրել է «Համագործակցության համար» կրծքանշանովՓաշինյանը Բրյուսելում ներկայացրել է ԵՄ-ի հետ հարաբերությունների և TRIPP նախագծի հեռանկարներըԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըՓաշինյանը չի բացառել, որ Հայաստանը ԵՄ անդամակցության հայտ կներկայացնի 2027-2028 թվականներինՌուս-ուկրաինական բանակցությունները վերսկսում են. հայտնի է դրա անցկացման վայրը և ամսաթիվըԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7 տոկոսիՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըԹափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից է. ՏԿԵ նախարարի տեղակալՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՏիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՀայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղություն կա․ Փաշինյանը՝ ԲրյուսելումԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցին. ArmLurՇարունակվում է ՀՀ-ի դեմ պետական զավթողական ծրագրերի առաջմղումը Ադրբեջանի կողմից․ ՀայրապետյանՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերԿասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունըՀրազդանին կվերադարձվի 127 մլն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԽցանումների առաջացումից խուսափելու նպատակով՝ Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՎեհափառը բարձր է գնահատել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի աջակցությունը՝ Արցախից տեղահանված ընտանիքներինՆարեկ Նալբանդյանի հետ կապված վարույթներից մեկով մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել. ՔԿ նախագահՀասկանում եմ Փաշինյանի հետ աշխատելու վատ հետևանքները. կոչ կանեմ տիկին Գալյանին չվրդովվել․ Քրիստինե Վարդանյանը՝ Սրբուհի Գալյանի հայտարարության մասինՖրանսիայում ցույցերը շարունակվել են. մեկ օրում ձերբակալվել է 240 մարդ
Քաղաքականություն

Ո՞րն է լինելու հաջորդ «քրիստոնեաբար» «ձեռքբերումը»․ Դավիթ քահանա Գիշյան

«Վարչապետի արշավը ոչ թե եկեղեցու այլ որոշ կարգազանց եկեղեցականների դեմ է»:
Այս թեզը մոտ մեկ ամիս ակտիվ տարածվում է իշխանական լրատվամիջոցներով և շատերի համար համոզիչ է թվում։ Միաժամանակ հարց է առաջանում, այն անձի մասին, ով կոչ է անում «քրիստոնեաբար» ազատելու վեհարանը։

2018 թվականի մայիսից ի վեր բոլորս ականատես ենք լինում ոչ միայն Առաքելական եկեղեցու, այլև ընդհանրապես քրիստոնեության դեմ «քրիստոնեաբար» արշավի։

Նախ և առաջ  «քրիստոնեաբար» դպրոցական ծրագրից դուրս է հանվել «Եկեղեցու պատմություն» առարկան, այն անձի կողմից ով իրեն համարում է Առաքելական եկեղեցու և Հիսուս Քրիստոսի հավատարիմ հետևորդ։ Ինչու՞ առաջին քրիստոնյա երկրի երեխաները դպրոցում չպիտի լսեն Հիսուս Քրիստոսի մասին։ Այդ նույն «քրիստոնեաբար» սկզբունքով նույն անձը որոշեց զրկել քրիստոնյա ժողովրդին իր սրբազան տոներին Պատարագին մասնակցելու հնարավորությունից` հանգուցյալների հիշատակության օրերը պարտադիր աշխատանքային դարձնելով։ Արդյո՞ք «քրիստոնեաբար» է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը հրապարակորեն ծաղրում քրիստոնեական սրբությունները և վարդապետությունը, պիտակավորել ով այն» 1700 տարվա առասպել, որը պետք է քանդել»։

«Քրիստոնեաբար» է նաև արգելվել քահանայի մուտքը դպրոց, ԿԳՄՍ նախարարի կողմից: «Քրիստոնեաբար» ազգային ժողովում տրանսգենդեր են բերել, «քրիստոնեաբար» անտերության են մատնված ԿԳՄՍ նախարարության բալանսի վրա գտնվող խոնարհված հարյուրավոր վանքերը,  «քրիստոնեաբար» Առաքելական եկեղեցու հավատարիմ զավակ վարչապետը տարիներով չի մասնակցում Սբ. Պատարագին և եկեղեցու հավատարիմ հետևորդների համար անհրաժեշտ բոլոր արարողություններին։ «Քրիստոնեաբար» «եկեղեցու հավատարիմ զավակը» հրամայում է ուժայիններին արգելել մուտքը դեպի Սարդարապատ Մայր Աթոռի ողջ միաբանության համար` Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ։

«Քրիստոնեաբար» «եկեղեցու հավատարիմ հետևորդը» թշնամուն մեկ ստորագրությամբ է հանձնվում Արցախի վանքերն ու սրբավայրերը (ավելի քան 300 սրբավայր):
«Քրիստոնեաբար» է վարչապետը Գրիգոր Լուսավորչին և հաջորդող բոլոր սուրբ հայրապետներին ԱԺ-ի ամբիոնից  անվանում «ազդեցության գործակալներ»:
Քրիստոնեաբար է նաև ԿԳՄՍ նախարարությունը մոտ 3 մլն դրամով  ֆինանսավորել սատանայական ՀուԶանք ու Զանգ միջոցառումը։

Քրիստոնեաբար են ծաղրվում ազգային և հոգևոր արժեքները, ոտնահարվում ազատության աստվածապարգև իրավունքը, բերետավորների դիմակահանդես բեմադրվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

Այս շարքը ցավոք շատ երկար կարելի է շարունակել, ինչ չեմ գրել, կարող եք մեկնաբանություններում ավելացնել, խնդիրն այն է, թե մենք ինչքան պիտի հանդուրժենք այս գառան մորթիով գորշ գայլերին, ո՞րն է լինելու հաջորդ «քրիստոնեաբար» «ձեռքբերումը»։

Դավիթ քահանա Գիշյան